Մեր սահմանին պատերազմ է, իսկ մեր էղած-չեղածներն ընտրարշավ են անում` վարչապետի գլխավորությամբ, Պաշտպանության նախարարի, մյուս նախարարների , Ազգային ժողովի ՔՊ-ական դեպուտատների մասնակցությամբ...
Ալի Խամենեիի մահը համակարգային շոկ է Իրանի համար։ Սակայն այն դժվար թե հանգեցնի Իրանի մասնատմանը կամ փլուզմանը։ Շատերն են այս սցենարը նախընտրում, սակայն պատմական օրինակները ցույց են տալիս դրա քիչ հավանականությունը...
Իրանի Սահմանադրությունը նախատեսում է գերագույն իշխանության փոխանցման հստակ մեխանիզմ՝ երկրի գործող առաջնորդի մահվան կամ պարտականությունների կատարման անհնարինության դեպքում...
Խաղաղության արևը երկար չի շողա: Հետո կլինի հորդառատ անձրև, իսկ դա նշանակում է, որ սելավից փրկվելու համար ոչ միայն պետք է տարվել արևի շռայլ շողերով, այլ նաև պատրաստվել հորդառատ տեղումների...
Երբ խոսվում է դիկտատուրայի մասին, մարդիկ առաջին հերթին դա կապում են ծայրահեղ կոշտ ու անհանդուրժող մեթոդներով պետության կառավարման հետ։
Բայց դիկտատորական հակումներն ու հատկությունները հատուկ են շատ մարդկանց՝ անկախ հասարակական հիերարխիայում նրանց զբաղեցրած տեղից...
Երբ առավոտյան նայում ես մեր քաղաքի կոմունալ բաժնի աշխատողներին, հասկանում ես, որ չենք ուզում ցախավելի հնամաշ մշակույթը թողնել էթնոգրաֆիկ թանգարաններին...
Երեկ, փաստորեն, «Միասնության Թևերը» և «Հայաքվեն» հուշագիր ստորագրեցին` ընտրություններին միասին մասնակցելու նպատակով:
Ես, որպես քաղաքական պրոցեսների շահառու-քաղաքացի, ողջունում եմ ընդդիմադիր դաշտում ցանկացած նման մեծ ու փոքր միավորում...
Ահաբեկչական պետություններ ԱՄՆ-ը և Իսրայելը մարտի 1-ին Նաթանզի միջուկային օբյեկտին երկու շարք ծանր հարվածներից վեց օր անց՝ մարտի 7-ին, հարվածել են Իրանի միջուկային օբյեկտներից ևս մեկին՝ Սպահանում գտնվող
միջուկային օբյեկտին, ինչի հետևանքով այն լուրջ վնասվածքներ է ստացել: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ , տեղեկացրել է ISNA գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ կենտրոնը մարտի 7-ին ենթարկվել է հրթիռակոծության, ինչի հետևանքով այն «լուրջ վնասվածքներ է ստացել»։
Ընդ որում, տվյալ պահին չի հաղորդվել ճառագայթային աղտոտման մասին։ Ինչ է պարզվել հետո՝ չգիտենք...